Ռախել Կոհեն-Կագան
Ռախել Կոհեն-Կագան եբրայերեն՝ רחל כהן-כגן | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1888[1] |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 15, 1982 (94 տարեկան) |
Մահվան վայր | Իսրայել |
Գերեզման | Hof HaCarmel Cemetery (Haifa, Israel) |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ակտիվիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Քնեսեթի պատգամավոր և Քնեսեթի պատգամավոր |
Կուսակցություն | WIZO և Լիբերալ կուսակցություն |
Անդամություն | Հրեական ազգային խորհուրդ |
Ստորագրություն | |
Rachel Cohen-Kagan Վիքիպահեստում |
Ռախել Կոհեն-Կագան (եբրայերեն՝ רחל כהן-כגן, ծննդյամբ` Ռախիլ Յակովլևնա Լյուբարսկայա, փետրվարի 19, 1888[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1982, Իսրայել), իսրայելցի քաղաքական գործիչ և սիոնիստական շարժման ակտիվիստ, Իսրայելի անկախության հռչակագիրը ստորագրած երկու կանանցից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռախիլ Յակովլևնա Լյուբարսկայան ծնվել է Օդեսայում, քաղաքում հայտնի փաստաբան Յակով (Յանկել Իոսիֆովիչ) Լյուբարսկու և Միրիամ (Մարիա Մոիսեևնա) Բերնշտեյնի ընտանիքում, որոնք բնակվում էին Պուշկինսկայա փողոցի վրա գտնվող Շլյայնայի տանը[2][3][4][5]։ Ավարտել է գիմնազիան, սովորել է Օդեսայի կանանց Բարձրագույն դասընթացներում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում մասնագիտացել է մաթեմատիկայի բնագավառում։ 1913 թվականին ամուսնանում է բժիշկ Նոա Մոիսեևիչ Կագանի հետ (ծնված Ռիգայում, 1885—?), Բրեսլավսկու համալսարանի շրջանավարտ, որը հաջորդ տարի քրոջ և մոր հետ մեկնում է Պաղեստին։ Ռախիլը մնում է Օդեսայում մինչև 1919 թվականը։ 1919 թվականին «Ռուսլան» նավով գալիս է Հայֆա։ Նա դառնում է Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության (WIZO) առաջնորդներից մեկը Էրեց-Իսրայելում, 1938 թվականին ընտրվում է Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության ղեկավար։
1932 թվականին նշանակվում է Հայֆայի քաղաքապետարանի սոցիալական աջակցության կոմիտեի նախագահ և այդ պաշտոնում աշխատում մինչև 1946 թվականը։ 1946 թվականին նշանակվում է Հրեական ազգային խորհրդի սոցիալական բաժնի պետ։ Նա հանդիսանում է Մոէցետ Հա-Ամի անդամ Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունից, 1948 թվականին ստորագրել է Իսրայելի անկախության հռչակագիրը, դառնալով` ստորագրողների մեջ երկրորդ կինը (հռչակագիրը ստորագրել է նաև Գոլդա Մեիրը)։
Քնեսեթի առաջին ընտրություններում Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը ստացավ 1,2 % ձայն և մեկ տեղ, որը զբաղեցրեց Կոհեն-Կագանը։ Հետագայում նա միանում է Լիբերալ կուսակցությանը և 1961 թվականին պատգամավոր դառնում այդ կուսակցությունից։ Կոհեն-Կագանը ուներ երկու երեխա։
Ամուսնու քույրը` իսրայելցի մանկաբույժ, առողջապահության կազմակերպիչ Հելենա Մոիսեևնա Կագանը (1889, Տաշքենդ — 1978, Երուսաղեմ), Իսրայելի մրցանակի դափնեկիր է (1975), հունգարացի և իսրայելցի ջութակահար Էմիլ Հաուզերի կինը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 חה"כ רחל כהן-כגן (לוברסקי) — Knesset.
- ↑ Вначале была Пушкинская...
- ↑ «Посемейные списки одесских мещан-евреев» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Rachel Kagan (Cohen)
- ↑ Генеалогия семьи Любарских
- ↑ Helena Kagan
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռախել Կոհեն-Կագան» հոդվածին։ |
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1982 մահեր
- Իսրայելում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Անկախության ակտիվիստներ
- Իսրայելի կին քաղաքական գործիչներ
- Հրեական ազգային խորհրդի անդամներ
- Քնեսեթի պատգամավորներ